National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.05.2022
Կառավարությունը ներկայացրել է Քրեակատարողական օրենսգրքի նախագիծ
1 / 2

2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ կմտնեն Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել  նաեւ  ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, որի վերաբերյալ նախագիծը քննարկման է դրվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով` Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը գալիս է լրացնելու քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը: Գործադիրի ներկայացուցիչն առանձնացրել է քրեակատարողական ոլորտի հիմնական փոփոխությունները, որոնք, ըստ Կառավարության, կարող են որակական նոր շեմ ապահովել համակարգի տրամաբանական զարգացման համար: Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կրման անհատականացված պլանավորում: Նախագծային  նորարարությունն այն  է, որ կարանտինային բաժանմունքից սկսած դատապարտյալի հետ զբաղվող աշխատանքներում ներգրավվելու է վերասոցիալականացման բազմամասնագիտական հանձնաժողովը: Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք՝ ցածր, միջին եւ բարձր գոտիներ՝ հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաեւ պատժի կրման մեղմ եւ խիստ ռեժիմներ, ինչպես նաեւ փոփոխություններ խրախուսանքի եւ տույժերի միջոցների համակարգում:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում այլեւս առկա չէ գործող օրենսգրքում սահմանված դատական ակտերի կատարման փուլը, որն իրականում պետք է նախատեսվի ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, քանի որ խոսքն արդեն  քրեական վարույթի ավարտից հետո ընթացող գործունեության մասին է:

Առաջին անգամ առանձին գլխով կկարգավորվեն դատապարտյալների՝ բժշկական օգնության եւ սպասարկման հարցերը: Նախագծի մանրամասները՝ այստեղ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավորներ Ալխաս Ղազարյանի,  Արփինե Դավոյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիգեն Խաչատրյանի հարցերին ի պատասխան՝ Արդարադատության փոխնախարարն անդրադարձել է վերասոցիալականացման հանձնաժողովի կողմից դատապարտյալի՝ անվտանգային մեկ այլ գոտի տեղափոխվելու հետ կապված ընթացակարգային խնդիրներին, քրեակատարողական հիմնարկներում գտնվող 1027 դատապարտյալների բժշկական սպասարկման պլանավորմանը եւ կազմակերպմանը, անվտանգության երեք գոտիների տարանջատման տարբերություններին, դատապարտյալներին հանձնուքներ, ծանրոցներ տրամադրելու գործընթացին եւ այլ հարցերի:

Հարակից զեկույցում Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել հավանության արժանացնել նախագիծը՝ պայմանով, որ աշխատանքային քննարկումներ կլինեն ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am